Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Գերի ադրբեջանցի դիվերսանտի մայրը հերքում է Ադրբեջանի պաշտոնական վարկածը

Գերի ադրբեջանցի դիվերսանտի մայրը հերքում է Ադրբեջանի պաշտոնական վարկածը
02.02.2017 | 23:02

Նախօրեին գերված ադրբեջանցի զինծառայող Էլնուր Հուսեյնզադեի մայրը հերքել է Բաքվի վարկածը, որ իր որդին ադրբեջանական ԶՈՒ-ի զինծառայող չէ: Համացանցում տարածված տեսանյութում Սաիդա Հուսեյնովան հայտնել է, որ իր որդին զինվորական պարտադիր ժամկետային ծառայությունից հետո վերադարձել է հայրենի գյուղ, սակայն գործազրկության պատճառով 4 ամիս առաջ վերադարձել է ծառայության: Վերջին անգամ տղան տանն է եղել դեպքից մեկ օր առաջ:


Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ծառայության ընթացքում Էլնուր Հուսեյնզադեն պարբերաբար խախտել է զինվորական կարգապահությունը, ծառայության չի ներկայացել, իսկ հետագայում զորացրվել է ԶՈՒ-ի շարքերից և ներկայում իբրև թե Ադրբեջանի ԶՈՒ-ի կազմում չէ:

Դիտվել է՝ 1516

Մեկնաբանություններ